Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անդրանիկ Տեր-Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.08.2016

Հայտատու` Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

    Հայտարարություն
2016թ. օգոստոսի  24 -ին    հայտարարված  Անդրանիկ  Տեր-Սարգսյանի    ընդհանուր  համատեղ  սեփականության իրավունքով  պատկանող գույքի   աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ.  սեպտեմբերի  27 -ին  ժամը 10-30-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ), Անդրանիկ  Տեր-Սարգսյանի  սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից  կանցկացվի  կրկնաճուրդ: Բաց  դասական եղանակով  կրկնաճուրդի է հանվում Անդրանիկ  Տեր-Սարգսյանին  ընդհանուր  համատեղ  սեփականության իրավունքով  պատկանող  գույքի   վաճառքն   հրապարակային սակարկությունների  միջոցով մեկ  լոտով. Լոտ 1՝ ք.Վանաձոր,Կարբիշև 1-ին նրբանցք փողոց 6-1 հասցեում  գտնվող 150,32ք.մ. մակերեսով, մինչև 50-80% ավարտվածության աստիճան  ունեցող   և  0,46 քմ մակերեսով  ինքնակամ կառուցված պարիսպ`առանց հողամասի բնակելի տուն: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է ` 2.421.009 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում,բացված   սնանկության գործով թիվ 163138111147  հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10   հասցեով:
Աճուրդում  հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները  կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին  /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
      Անդրանիկ  Տեր-Սարգսյանի    սնանկության  գործով  կառավարիչ՝ Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351