Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անդրանիկ Տեր-Սարգսյանի գրավադրված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.08.2016

Հայտատու` Անդրանիկ Տեր-Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

    Հայտարարություն
2016թ. օգոստոսի  24  -ին    հայտարարված  Անդրանիկ  Տեր-Սարգսյանի    ընդհանուր  համատեղ  սեփականության իրավունքով  պատկանող գույքի   աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ. սեպտեմբերի  27 -ին  ժամը 10:20-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում  (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ), Անդրանիկ  Տեր-Սարգսյանի  սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից  կանցկացվի  կրկնաճուրդ: Բաց  դասական եղանակով կրկնաճուրդի է հանվում Անդրանիկ  Տեր-Սարգսյանին  ընդհանուր  համատեղ  սեփականության իրավունքով  պատկանող ,    «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված  գույքի  2 առանձին  լոտերով : Լոտ 1՝ Անդրանիկ  Տեր-Սարգսյանի  ընդհանուր  համատեղ  սեփականության իրավունքով  պատկանող ք.Վանաձոր,Կիլիկիայի 11 հասցեում  գտնվող  2 հարկանի,143,24 քառ.մ. մակերեսով,0,05248 հա հողամասով, էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված,ինչպես նաև  3,12 օժանդակ  շինությամբ   բնակելի տուն:  Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է ՝2.400.656 դրամ: Լոտ 2՝ Անդրանիկ  Տեր-Սարգսյանի  ընդհանուր  համատեղ  սեփականության իրավունքով պատկանող, ք.Վանաձոր,Կարբիշև 1-ին նրբանցք փողոց 6-1 հասցեում գտնվող 0,0343 հա մակերեսով  հողամաս, որի մեկնարկային գինը   նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է 1.016.750  դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում,բացված   սնանկության գործով թիվ 163138111147  հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10 հասցեով:
Աճուրդում  հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները  կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին  /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
  Անդրանիկ  Տեր-Սարգսյանի    սնանկության  գործով  կառավարիչ՝ Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351