Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Պողոսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.08.2016

Հայտատու` Հրաչիկ Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2016թ. օգոստոսի 24-ին      հայտարարված  անհատ ձեռնարկատեր Հրաչիկ  Պողոսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ.  սեպտեմբերի 27-ին  ժամը 10-00-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում  (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ),  Հրաչիկ  Պողոսյանի  սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի գույքի վաճառքի կրկնաճուրդը:Բաց  դասական եղանակով աճուրդի է հանվում Հրաչիկ  Պողոսյանին  սեփականության  իրավունքով պատկանող ք.Վանաձոր, Բարեկամության 5  հասցեում  գտնվող բնակելի տուն՝228,8քմ ընդհանուր մակերեսով,հողամասի չափը՝0,0648հա: Տնատիրությունը բաղկացած է շինություններից՝ հարտակ՝ 7,6քմ,մարան՝6,3քմ,ծածկարան՝20,7քմ, գոմ՝15,6քմ, կաթսայաթյունը2,6քմ, ավտոտնակ՝23,1քմ: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է ` 3.099.366 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում,բացված   սնանկության գործով թիվ 163138256256  հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ, Ալ.Մանուկյան  2 նրբ.10  հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին  /հասցեն՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/: 
Անհատ ձեռնարկատեր Հրաչիկ  Պողոսյանի  սնանկության  գործով  կառավարիչ՝   Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351