Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ժիրայր Սահակյան» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

20.09.2016

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2016թ.-ի հոկտեմբերի 6-ին   ժամը  17:00-ին     սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից     ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում (ք.Սպիտակ Ալեք  Մանուկյան  2-րդ  նրբ. 10  հասցեում )  կանցկացվի <<Ժիրայր  Սահակյան>> ՍՊԸ  ընկերությանը 3-րդ  անձի  կողմից    «Յունի բանկ» ՓԲԸ-ի   Վանաձորի   մասնաճյուղում   գրավադրված   անշարժ    գույքի   կրկնաճուրդ   - վաճառք   մեկ լոտով բաց  դասական  եղանակով: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Կրկնաճուրդի մեկնարկային գինը մնում է նույնը առանց նվազեցնելու՝  5606339 /հինգ միլիոն   վեց  հարյուր վեց հազար    երեք  հարույր    երեսունինը / ՀՀ դրամ :
Լոտ 1. Մեկնարկային գինը-  5606339 /հինգ միլիոն   վեց հարյուր վեց հազար    երեք  հարույր    երեսունինը / ՀՀ դրամ :
Խանութ՝ 397,72 քմ ՎԿ թիվ 1884271 կառուցված 1960թ., բավարարից  ցածր, գտնվելու վայր  (ք.Վանաձոր, Տիգրանյան փողոց թիվ 1):
Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5 %-ը) կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» Վանաձորի մասնաճյուղի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2471707337180000  մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ք.Սպիտակ Ալեք  Մանուկյան 2, նրբ 10 հասցեում: Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան / Սպիտակ քաղաքի Ալեք  Մանուկյան   2 նրբ. 10 հասցե / ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր  Տիգրանյան փ. թիվ 1  կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեով, հեռ. 091735824:

Սնանկության գործով կառավարիչ՝                                     Ս.Հակոբյան
 

Հասցե` ՀՀ,ք.Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24