Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արայիկ Սահակյանի սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման համար «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց գույքերի աճուրդ-վաճառքի մասին

20.09.2016

Հայտատու` Ա/Ձ Արայիկ Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.09.2016թ. նշանակված Ա/Ձ Արայիկ Սահակյանի գույքի վաճառքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Արայիկ Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանի կողմից 14.10.2016թ ժամը 12.50-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երեւան, Արշակունյաց 24/1/ կանցկացվի Արայիկ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման համար <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով երեք առանձին լոտերով: Կրկնաճուրդի մեկնարկային գինն է 19.968.000 ՀՀ դրամ: Աճուդի է հանվելու`
Լոտ 1 Արայիկ Սահակյանի սեփականությունը հանդիսացող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2262819 տրված 10.01.2008թ./ք.Երեւան, Արշակունյաց պողոտա թիվ 318/2 հասցեում գտնվող 77,2 քմ. բնակելի տունը, 7,25 քմ. թռչնանոցը, 67,9 քմ. ավտոտնակը, 265,4 քմ. բնակելի տունը և 0,062889 հա հողամասը: Բնակելի տունը տեղակայված է 628,9 քմ. հողամասի վրա: Բնակելի տան մի մասը կառուցվել է 2002թ.-ին, մյուս մասը 2008թ-ին:Այն իրենից ներկայացնում է բետոնյա հիմքով քարե և պեմզաբլոկե պատերով, մասամբ երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով երկհարկանի շինություն: Տանիքը երեսապատված է մասամբ ազբեստացեմենտային վահաններով, մասամբ մետաղական թիթեղներով: Առաջին տան մուտքի դուռը փայտյա է, ներսի դռները, պատուհանները փայտյա են: Սենյակների հատակը երեսապատված է մասամբ թեփատախտակով: Պատերը երեսապատված են ներկանյութով և պաստառով: Երկրորդ տան մուտքը մետաղյա է, պատուհանները մետաղապլաստ: Ընդհանուր առմամբ առմամբ բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում: Տունը բնակեցված է բնակիչներով, վտարումը պետք է կատարվի գնորդի կողմից: Լոտի մեկնարկային գինն է` 18.437.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 երրորդ Արսեն Կուրղինյանին սեփականությունը հանդիսացող ԲՄՎ 520 մակնիշի 1994թ. արտադրության ավտոմեքենան: Մեքենան ունի բենզինային շարժիչ, անվադողերը և անվահենքերը գտնվում են վատ վիճակում, ընթացքային համակարգի հանգույցները ունեն վերանորոգման կարիք: Լոտի մեկնարկային գինն է` 631.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 Արշակ Հասրաթյանի սեփականությունը հանդիսացող Մերսեդես Բենց Ե 420 մակնիշի 1995թ. արտադրության ավտոմեքենան: Մեքենան ունի բենզինային շարժիչ, անվադողերը և անվահենքերը գտնվում են վատ վիճակում, ընթացային համակարգի հանգույցները ունեն վերանորոգման կարիք: Լոտի մեկնարկային գինն է` 900.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինինվեստբանկ>>ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 247.360.391.319.0000 սնանկության հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Արշակունյաց 24/1) Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել ք.Երևան, Արշակունյաց 5շ.,416 սենյակ, հեռ. 091-312-319, 56-97-74

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`