Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Արամի Հովհաննիսյան կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.09.2016

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2016թ.-ի հոկտեմբերի 6-ին ժամը  14:00-ին Կարեն Արամի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյանի 2 նրբ. 10 հասցեի շենքում կանցկացվի Կարեն Արամի Հովհաննիսյանին  սեփականության իրավունքով  պատկանող ` Ֆորդ-Մոնդեո մակնիշի 15 ՕՍ 017 պ/հ  ավտոմեքենայի(գրավադրված <Արդիշինբանկ>ՓԲԸ-ում ) բաց  դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք : Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Մեկնարկային գինը  մնում է նույնը՝ առանց նվազեցման և կազմում է  2409199 /երկու միլիոն չորս հարյուր ինը հազար հարյուր իննսունինը/ՀՀ դրամ՝ նախորդ կրկնաճուրդի մեկնարկային գնից 10% նվազեցված:
   Լոտ 1– Մեկնարկային գինը 2409199 /երկու միլիոն չորս հարյուր ինը հազար հարյուր իննսունինը/ՀՀ դրամ :
Ավտոմեքենա  Ֆորդ-Մոնդեո մակնիշի 15 ՕՍ 017 պ/հ-ի, թափկի  տեսակը մ/ա,թողարկման տարեթիվը     2003թվական, շարժիի համար  CIBCM 55105 145/196 KBT/ձիաուժ,վազքը 114304 կմ,գույնը բեժ կարմիր նույնականացման համարը WOTB 16F34GM 55105 :
Աճուրդում շարժական գույքի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելու և այդ գույքը որպես առանձին գույքային միավոր գրանցելուց հետո հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի  մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են  լոտի համար մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փախանցումով ՙ Ինեկոբանկ՚ ՓԲԸ-ի  Վանաձորի մասնաճյուղի սնանկության Կարեն  Արամի Հովհաննիսյանի  հատուկ հաշվին 2050232038591005 մինչ աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները  աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2 նրբ. 10 հասցեում: Աճուրդում  հաղթող մասնակից է համարվում  աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն  ուսումնասիրելու, գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև  աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները  աճուրդին  նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան (Լոռու մարզ, ք. Սպիտակ Մանուկյանի 2 նրբ. 10), ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր` ՀՀ Լոռու մարզ, ք.Ստեփանավան,Ռաֆֆի 45,  հասցեով կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչին (091) 73 58 24 հեռախոսահամարով:
Սնանկության գործով կառավարիչ`                                                  Ս. Հակոբյան
 

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք..Վանաձոր ,Աբովյան 9

Հեռ..` +374 91 735824