Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հարավարևելյան շինհիդրոէներգետիկական ձեռնարկություն» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց երրորդ անձ Ջուլիետա Օգոմցյանին սեփականության իրավունքով պատկանող «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված անշարժ գույքերի աճուրդ-վաճառքի մասին

20.09.2016

Հայտատու` «Հարավարևելյան շինհիդրոէներգետիկական ձեռնարկություն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.10.2016թ-ին ժամը 14:30-ին տեղի կունենա սնանկ ճանաչված «Հարավարևելյան շինհիդրոէներգետիկական ձեռնարկություն» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց երրորդ անձ Ջուլիետա Օգոմցյանին սեփականության իրավունքով պատկանող «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 2 - ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում գտնվող 1.991,53 քմ մակերեսով հանրախանութը և 0,135 հա մակերեսով հողամասը: Մեկնարկային գինը սահմանվել է 13 335 397 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 2380029196090100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան,Արշակունյաց 24/1 / , մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 10.10.2016թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Փ.Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400 356

Էլ. փոստ`