Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Վասիլի Զոհրաբյանի գուքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

20.09.2016

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2016թ.-ի հոկտեմբերի 7-ին   ժամը  11:00-ին     սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից     ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում (ք.Սպիտակ Ալեք  Մանուկյան  2-րդ  նրբ. 10  հասցեում )  կանցկացվի Սարգիս Վասիլի Զոհրաբյանի  անշարժ գույքի  աճուրդ   -  վաճառք   2(երկու) առանձին լոտերով  բաց  դասական  եղանակով: Աճուրդի մեկնարկային գինը կազմում է  4005229 (չորս միլիոն հինգ հազար երկու հարյուր քսանինը) ՀՀ  դրամ:
Լոտ 1. Մեկնարկային գինը-  2906064(երկու միլիոն ինը հարյուր վեց հազար վաթսունչորս) ՀՀ դրամ
Ներառում է  բնակելի տուն (72.2քմ*40.250)
Լոտ 2 Մեկնարկային գինը-  1099165 (մեկ միլիոնիննսունինը  հազար հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ
Ներառում է  տնամերձ հողամաս ( 2190քմ*502)
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5 %-ը) աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի  Վանաձորի մասնաճյուղի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2050232038591007  մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ք.Սպիտակ Ալեք  Մանուկյան 2, նրբ 10 հասցեում:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան / Սպիտակ քաղաքի Ալեք  Մանուկյան   2 նրբ. 10 հասցե / ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր՝ ՀՀ Լոռու մարզ, գյուղ Կուրթան :

Սնանկության գործով կառավարիչ՝                                     Ս.Հակոբյան
 

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24