Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.09.2016

Հայտատու` <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.09.2016թ. նշանակված <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից`Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Ե.Օտյան 53/2) 20.10.2016թ. ժամը 11:00 կանցկացվի Վարդան Արթուրի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող <Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ> ՓԲԸ-ում <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի պարտավորությունների ապահովվման համար գրավադրված հետեւյալ գույքի կրկնաճուրդ՝ բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով:
Աճուրդի մեկնարկային գինն է` 36.298.000 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 2 Վարդան Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, ք.Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թիվ 46 հասցեում գտնվող 1հա հողամասը/սեփ.վկայական թիվ 05082013-07-0067,տրված 05.08.2013թ./: Լոտ 2 մեկնարկային գինն է` 36.298.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի 2473603992700050 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/416:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`