Գայանե Թարխանյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
28.09.2016
2016թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին Գայանե Թարխանյանի սնանկության գործով կառավարիչ Է.Բարխուդարյանի կողմից Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.երևան, Օտյան փողոց 53/2/ կանցկացվի Գայանե Թարխանյանի համասեփականության /համասեփականատեր՝ Դալյան Աշոտ Գառնիկի/ իրավունքով պատկանող ՙՎՏԲ - Հայաստան Բանկ՚ ՓԲ ընկերությունում գրավադրված ք.Երևան, Բաբաջանյան փողոց, 43 շենք, թիվ 54 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով:Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. ք.Երևան, Մալաթիա - Սեբաստիա համայնք, Բաբաջանյան փողոց, 43 շենք, թիվ 54 հասցեում գտնվող, 46.0 քմ: Բնակարանը գտնվում է բազմաբնակարան 9 հարկանի շենքի 9-րդ հարկում, շենքի հիմքը՝ միաձույլ երկաթբետոնյա, շենքի պատերը՝ երկաթբետոնյա, առաստաղի բարձրությունը՝ 2.75 մետր, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոնյա, մուտքի դուռը՝ մետաղ, ներսի դռների մի մասը՝ փայտ, մյուս մասը՝ մետաղապլաստ, հատակը մասամբ՝ մանրատախտակ, մասամբ՝ կերամիկական սալիկ, պատերը մասամբ՝ պաստառ, մասամբ` ներկանյութ, սանհանգույցի և լոգարանի հատակը՝ կերամիկական սալիկ, պատերը՝ բետոնյա երեսսվաղ: ՈՒնի հեռախոս, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում: Ընդհանուր առմամբ, բնակարանը տեղազննման պահին գտնվում էր միջինից ցածր վիճակում:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 7, 800, 000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Գայանե Թարխանյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472303024210000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան / ք.Երևան, Օտյան փողոց 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Է.Բարխուդարյանին /հեռ.099 432 257/:
Հասցե` ք.Երևան, Մաշտոցի պող.6/70
Հեռ..` +374 99 43 22 57
Էլ. փոստ`