Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Պետրոս Գալոյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

28.09.2016

Հայտատու` Ա/Ձ Պետրոս Գալոյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 5-րդ մաս

2016թ. Հոկտեմբերի 5-ին ժամը 13:30-ին Ա/Ձ Պետրոս Գալոյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/, կանցկացվի Ա/Ձ Պետրոս Գալոյանի պարտավորությունների համար, <<Յունիբանկ>> ԲԲ ընկերությունում գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ կրկնաճուրդ, ընդհանուր թվով 3 լոտ`
Լոտ 1 – ք.Գյումրի Երևանյան խճուղի 53/5 հասցեի առևտրի սրահը /սեփականության վկայական թիվ 24122012-08-0329, տրված 24.12.2012թ./ընդհանուր մակերեսը 20.6 քմ. առաջին հարկ, նկուղային հարկը 20.28քմ.մեկնարկային գինը 5.248.800 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2 – ք.Գյումրի Երևանյան խճուղի 53/1 հասցեի խանութը /սեփականության վկայական թիվ թիվ 2887385, տրված 21.11.2011թ / ընդհանուր մակերեսը 78.84 քմ. 12.393.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3 – ք.Գյումրի Չերնիշևսկու փ. 58 հասցեի տունը /սեփականության վկայական թիվ թիվ 1062025, տրված 24.06.2005թ / հողամասի մակերեսը 536.68 քմ., հողամասի վրա վրա կա 2 բնակելի տուն /1տուն/ընդհանուր մակերեսը 87.03 քմ. նկուղ 9.60քմ. /2տուն/ ընդհանուր մակերեսը 53.04 քմ. մեկնարկային գինը 14.904.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրու Մ/Ճ 11500019410694 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում / ք. Գյումրի Անկախության 7 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի /ք. Գյումրի Անկախության7 / կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +374 94700073

Էլ. փոստ`