Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկության միջոցով օտարելու մասին

28.09.2016

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) հասցեում 20.10.2016թ. ժամը 10:00-ին տեղի կունենա Աշոտ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող մակնիշի, 33 PU 597 պետհամարանիշի ավտոմեքենայի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1. ՙGAZ 31029՚ մակնիշի, 33 PU 597 համարանիշի ավտոմեքենա /Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր թիվ SB592077, 11.07.2012թ., գույնը` սպիտակ, թողարկման տարեթիվը` 1996թ./Մեքենայի փոխանցման տուփը մեխանիկական է, ունի բենզինային շարժիչ, տեղադրված են նաև /ամիակի/ բալոններ: Մեքենայի անվադողերը, անվահեծերը և անվահենքերը գտնվում են վատ վիճակում: Ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն վերանորոգման կարիք:
Լոտի մեկնարկային գինն է 100 974 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Կոնվերս-Բանկ> ՓԲԸ-ի հ/հ 19300 57666650100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Հր. Ներսիսյան 10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Աշոտ Համբարձումյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 93 197 307

Էլ. փոստ`