Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արբի Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

28.09.2016

Հայտատու` «Արբի Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016 թվականի սեպտեմբեր 15-ին ժամը ժամը 12.00-ին <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2016թվականի հոկտեմբեր 14-ին ժամը 14.30-ին <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում/ կանցկացվի <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1. Թվով 395 անվանում շարժական գույքը /շինարարական գործիքներ՝ հարվածային մուրճեր, հղկիչ անկյունակներ, պնտուտակահաններ, հարվածային գայլիկոններ, շաղափներ, էլ. Պտուտակահան շաղափներ, լազերային-էլեկտրոնային հարթաչափեր, անկյունային հղկիչ մեքենաներ, միքսեռներ, կաֆելի կտրիչներ, շինարարական աստիճաններ, անկյունակային հղկիչներ, հարթաչափներ, շինարարական սայլակներ և այլ սարքավորումներ շինարարական աշխատանքների համար նախատեսված և գրասենյակային գույք/, /քանի որ ցուցակը ծավալուն է հնարավոր չէ տպագրել, հետևաբար ցանկության դեպքում ցանկին կարող եք ծանոթանալ դատարանում, կամ կառավարչի մոտ/, ամբողջ գույքի մեկնարկային գինը՝ 21.837.195 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ԲԲԸ-ի <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1510030223174600 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում / ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1/ :Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1/ հասցեով, կամ կարող են զանգահարել <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603