Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արմինե Զալիկոյի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

28.09.2016

Հայտատու` Ա/Ձ Արմինե Զալիկոյի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016 թվականի հուլիսի 07-ին ժամը 11.45-ին Ա/Ձ Արմինե Զալիկոյի Մուրադյանի գույքի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի, իսկ մնացած մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2016 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 12.00-ին Ա/Ձ Արմինե Զալիկոյի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Աբովյան, Կոտայքի 8/ կանցկացվի Ա/Ձ Արմինե Զալիկոյի Մուրադյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ> ՓԲԸ-ում գրավադրված՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քասախ, Թ. Խաչատրյան փող., թիվ 2 բնակելի տունը, կից շինությունները և հողամասը, հողամասի չափը՝ 0.138 հա., բնակելի տունը՝ 427 քմ, որից բնակելի 167,4 քմ, մեկնարկային գինը՝ 103.345.956 ՀՀ դրամ:
Լոտ 6. DAEWOO NEXIA մակնիշի, 34 QP 313 համարանիշի ավտոմեքենան, մեկնարկային գինը՝ 291.600 ՀՀ դրամ:
Լոտ 7. DAEWOO NEXIA մակնիշի, 34 QP 315 համարանիշի ավտոմեքենան, մեկնարկային գինը՝ 259.200 ՀՀ դրամ:
Լոտ 8. DAEWOO NEXIA մակնիշի, 34 QP 316 համարանիշի ավտոմեքենա, մեկնարկային գինը՝ 295.650 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային •նի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ> ՓԲԸ-ում Ա/Ձ Արմինե Զալիկոյի Մուրադյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220189822228000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Աբովյան, Կոտայքի 8/ հասցեով, կամ կարող են զանգահարել Ա/Ձ Արմինե Զալիկոյի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603