Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կորյուն Մկրտչյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.10.2016

Հայտատու` Կորյուն Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. հոկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Կորյուն Մկրտչյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2016թ. նոյեմբերի 07-ին ժամը 12:00-ին Կորյուն Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Արշակունյաց պող 24/1 / տեղի կունենա Կորյուն Մկրտչյանի պարտավորությունների համար ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված Կորյուն Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող ինչպես նաև համասեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա չհանդիսացող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով չորս առանձին լոտերով:
1. - լոտ ՀՀ ք. Երևան,Էրեբունի համայնք, Արցախի թիվ 143 հասցում գտնվող մեխ արտադրամասև թափոնների պահպանման շինություն, հողամասի չափը 0.2946 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, շինության մակերեսը 834.6 քմ. սեփականություն, վկայական 2259198, մեկնարկային գինը կազմում է 143.311.000 ՀՀ դրամ:
2. - լոտ ՀՀ ք. Երևան Շենգավիթ համայնք, Բագրատունյաց 69 շենքի թիվ 4 հասցում գտնվող շինություն, հողամասի չափը 0.03504 հա, օգտագործման նպատակը՝ գրասենյակի զբաղ համար, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, շինության մակերեսը 331.4 քմ, որից 285.3 քմ սեփականություն իսկ 46.1 քմ-ն ընդհանուր օգտագործման, վկայական 2612027 :Այսպիսով շինության և դրա հետ 116.8 քմ մակերեսով հողամասը մեկնարկային գինը՝ 22.395.000 ՀՀ դրամ:
3. - լոտ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Իսակովի պող. 27/11 հասցեում գտնվող 0.16734 հա ընդհանուր մակերեսով սեփականության իրավունքով պատկանող հողամաս /վկայական 2543527 / և 0.0314 հա ընդհանուր մակերեսով՝ ընդ. համատեղ սեփականությամբ պատկանող հողամաս/ ընդհանուր համատեղ սեփականություն է ՀՀ ք.երևան Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Իսակովի պող. հասցում գտնվող 27/12 0.0314 հա ընդհանուր մակերեսով հողամասի սեփականատիրոջ Գարուն Լենդրուշի Դավթյանի հետ վկայական 2618272/ : Այսպիսով Իսակովի 27/11 հասցեում գտնվող 1673.4քմ մակերեսով հողամասի ինչպես նաև 1021.6 քմ մակերեսով ինքնակամ կառույցի և ընդհանուր համատեղ հանդիսացող հողամսի 1/2 բաժնեմասը և պարիսպը միասին գույքերի ընդհանուր գումարի Մեկնարկային գինը կազմում է ՝ 136.997.000 ՀՀ դրամ:
4. - լոտ ՀՀ Կոտայքի մարզ, Պտղնի 1 այգ. զանգված 10-րդ թաղ. թիվ 23 այգեգործական հողամաս, մակերեսի չափը՝ 0.0525 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, սեփականություն, վկայական՝ 2445394: մեկնարկային գինը՝ 1.561.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված աճուրդով վաճառվող գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Կորյուն Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվին 1930056760960100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Արշակունյաց պող. 24/1/Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691