Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Գյումրիի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

12.10.2016

Հայտատու` «Գյումրիի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.09.2016թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 04.11.2016թ. ժամը 10.00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի /ք.Գյումրի Անկախության հր. 7/ հասցեի շենքում կանցկացվի` <<Գյումրիի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով:
Լոտ 1 –ՀՀ Շիրակի մարզի ք. Գյումրի Բուլվարային 3/2 հասցեում գտնվող 38.9քմ մակերեսով` 73.91խմ ծավալով պարիսպ` վերջինս տեղակայված է 1.32789քմ մակերեսով օգտագործման իրավունքով պատկանող հողամասի վրա: Մեկն գինն է 213386ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարիմուծումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚, հ/հ 1930043636470100, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան/ք. Գյումրի Անկախության հր 7 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/
 

Հասցե` ՀՀ Արարատի մարզ,գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313