Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բյուրակն» ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.10.2016

Հայտատու` «Բյուրակն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

20.10.2016թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
10.11.2016թ. ժամը 11:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք.Երևան, Արշակունյաց 24/1 հասցեում, կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք, երկու լոտով: Գույքն իրենից ներկայացնում է`
Լոտ-1. ՀՀ ք.Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց 2-րդ նրբ. թիվ 10/1 հասցեում գտնվող շինություններ, հողամաս/ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2825320, տրված 30.05.2011թ./: Հողամասի տվյալները` նպատակային նշանակությունը-բնակավայրերի, օգտագործման նպատակը-արտադրամասի կառուցման համար, հողամասի չափը-0,6174հա: Շենքի տվյալները` նպատակային նշանակությունը-արտադրական, օգտագործման նպատակը-արտադրամաս, մակերեսը-1357,6քմ: Շինության տվյալները` օգտագործման նպատակը- անավարտ շինություն 367,8քմ: Լոտի մեկնարկային արժեքն է` ընդհանուր` 65,215.783 /վաթսունհինգ միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ:
Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, որը կազմում ` 27,931.176 ՀՀ դրամ և ներառված չէ անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ:

Լոտ-2. ՀՀ ք.Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց 2-րդ նրբ թիվ 10 հասցեում գտնվող շինություններ, հողամաս /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2447486, տրված 02.07.2007թ./: Հողամասի տվյալները` նպատակային նշանակությունը-բնակավայրերի, օգտագործման նպատակը-արտադրամասի կառուցման համար, հողամասի չափը-2,11085հա: Շենքի տվյալները` նպատակային նշանակությունը-արտադրական, օգտագործման նպատակը-արտադրամաս և վարչական շենք, մակերեսը-9362,7քմ: Լոտի մեկնարկային արժեքն է ընդհանուր` 609,369.383 /վեց հարյուր ինը միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ 2473604159020000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, ք.Երևան, Արշակունյաց 24/110 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ռ.Խալաթյանի մոտ, ժամը 10:00-ից մինչև 17:00 ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք. Երևան, Այգեստան 11 փ., 189 տ.

Հեռ..` +374 91543207

Էլ. փոստ`