Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծովագայլ» ՍՊԸ-ի պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.10.2016

Հայտատու` «Ծովագայլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ՝ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-ին ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2016թ. դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-ին ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Վեդի, Թումանյան փող./ տեղի կունենա ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար /Յունիբանկ ՓԲԸ-ում գրավադրված/ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով չորս առանձին լոտերով:
1-ին լոտ - ՀՀ Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 10 գիրացման լճակ/ հողատարածքի ընդհ.մակերեսը՝ 44.43 հա, լճակում առկա է 2382,0 գծամետր թվով 5 հատ պատնեշ, որը համապատասխանում է 476.4քմ: Մեկնարկային գինը սահմանվել է` 29.974.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/ :
2-րդ լոտ - ՀՀ Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 9 գիրացման լճակ և 48.2քմ ձկնորսական տնակ /հողատարածքի ընդհ.մակերեսը՝ 47.14 հա, լճակում առկա է 2448,9 գծամետր. թվով 4 հատ պատնեշ, որը համապատասխանում է 489,76քմ/ Մեկնարկային գինը սահմանվել է` 32.461.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/ :
3-րդ լոտ - ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Մասիս-Նորաբաց ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 1 հասցեում ՙՄասիս ջերմատնային կոմբինատ՚ ԲԲԸ–ն և ընկերությունում գտնվող 10 անվանումով շենք և տարբեր տեսակի շինություններ, ջերմոցներ և հողամաս /հողամասի մակերեսը՝ 10.9 հա, շենք շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է` 2312.5քմ, ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմում է՝ 7364.2քմ/ Մեկնարկային գինը սահմանվել է` 201.856.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/ :
5-րդ լոտ - ՀՀ Արարատի մարզ, Ռանչպար համայնք, Նոր թաղամաս 1-ին փող. թիվ 18 հասցեում գտնվող 10 տարբեր տեսակի արտադրական շինություններ և հողամաս / հողամասի մակերեսը՝ 64.3 հա, տարբեր արտադրական շինություններ` ընդհանուր մակերեսը կազմում է` 2789.4քմ/ Մեկնարկային գինը սահմանվել է` 295.075.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/ :
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930051257890100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան /ք.Վեդի, Թումանյան փող./
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691