Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բյուրակն» ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.10.2016

Հայտատու` «Բյուրակն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

20.10.2016թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
10.11.2016թ. ժամը 12:00-ին՝<<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք.Երևան, Արշակունյաց 24/1 հասցեում, կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք, երկու լոտով: Գույքն իրենից ներկայացնում է`
Լոտ-1. ՀՀ ք.Երևան, Շենգավիթ համայնք, Արշակունյաց 69 հասցեում գտնվող` 1,983.5 քմ մակերես զբաղեցնող հողամաս /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2768759, տրված 31.01.2007թ./: Հողամասի տվյալները` նպատակային նշանակությունը-բնակավայրերի, օգտագործման նպատակը-շինության սպասարկման համար:
Լոտի մեկնարկային արժեքն է`ընդհանուր` 38,785.096 /երեսունութ միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար ինսունվեց/ ՀՀ դրամ:
1,433.5քմ հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, որը կազմում ` 9,977.160 ՀՀ դրամ և ներառված չէ անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ:


Լոտ-2. ՀՀ ք.Երևան, Շենգավիթ համայնք, Արշակունյաց 69 հասցեում երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվող 366.1քմ հասարակական տարածք /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2768737, տրված 30.11.2004թ./: Շենքի տվյալները` նպատակային նշանակությունը-հասարակական, օգտագործման նպատակը-տարածք:
Լոտի մեկնարկային արժեքն է ընդհանուր` 53,550.122 /հիսուներեք միլիոն հինգ հարյուր հիսուն հազար մեկ հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ 2473604159020000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, ք.Երևան, Արշակունյաց 24/1 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ռ.Խալաթյանի մոտ, ժամը 10:00-ից մինչև 17:00 ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք. Երևան, Այգեստան 11 փ., 189 տ.

Հեռ..` +374 91543207

Էլ. փոստ`