Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիմոն Զալիկոյի Դավթյանի պարտավորություների կատարման ապահովման համար գրավադրված երրորդ անձի պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

29.11.2016

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

                                                                         ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
Տեղեկացնում եմ  Ձեզ,  որ 2016թ-ի դեկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին ,  ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում ( ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ., 10 հասցեում) 11.05.2016 թվականի թիվ ԼԴ /0005/04/15  վճռով սնանկ ճանաչված  Սիմոն Զալիկոյի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Սիմոն Զալիկոյի Դավթյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում  գրավադրված երրորդ անձի պատկանող (սեփականության իրավունքով պատկանում է Նարինե Խաչատրյանին) ՝  ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գ. Նժդեհի փողոց, 1-ին փակուղի, թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տան (հողամասով)  աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 1 (մեկ)  լոտով:
Լոտ- 1  ներառում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 1-ին փակուղի թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույք (սեփականության վկայական թիվ 2231418, տրված՝ 2005 թվականի հունվարի 26-ին), շինության ընդհանուր մակերեսը՝ 422 քմ, հողամասի մակերեսը՝ 0.06 հա, բաց պատշգամբ՝ 49.4 քմ: Գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում:
Լոտ- 1  մեկնարկային գինը՝  30.700.000 (երեսուն միլիոն  յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ:
  Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Զարգացման Հայկական Բանկ> ԲԲԸ Վանաձոր մասնաճյուղ  սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին  1810003898495400  մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ.,10: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ.  091344380:
                                               Սնանկության գործով կառավարիչ՝                                Ս. Ասլանյան
 

Հասցե` ՀՀ, ք.Վանաձոր, Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380