Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿԳՆ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.11.2016

Հայտատու` ՀՀ ԿԳՆ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հայտարարություն
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
13.12.2016թ.-ին ժամը16:00 -ին ՀՀ ԿԳՆ << Նոյեմբերյանի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ում՝ ՀՀ Տավուշի մարզ Ք. Նոյեմբերյան Շիրազի փողոց թիվ 17 հասցեում կանցկացվի սեփականություն հանդիսացող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ - վաճառք 3 (երեք) առանձին լոտով՝ նախորդ կրկնաճուրդի մեկնարկային գնից 20% իջեցված՝ 512000 (հինգ հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ:Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Կրկնաճուրդի դրվում են հետևյալ լոտերը՝
Լոտ 1- Իրենից ներկայացնում է ՙԳԱԶ 66՚ մակնիշի բեռնատար / կողավոր/ 257 SU 58 պետ.համարանիշի ավտոմեքենա ՝ 1985թ. արտադրության:Շարժիչի համար 225566, թափքի համար xTH006611155451, հենասարքի համար 0432197, գույնը կանաչ:Մեքենան կարիք ունի հիմնանորոգման: Մեկնարկային գինը լոտի համար սահմանվում է 108800 ՀՀ դրամ:
Լոտ 2- Իրենից ներկայացնում է ՙԶԻԼ 431410՚ մակնիշի բեռնատար /կողավոր/ 255SU 58 պետ. համարանիշի ավտոմեքենա՝ 1986թ. արտադրության:Շարժիչի համար 695099, հենասարքի համար 2524051, գույնը պաշտպանիչ:Մեքենան կարիք ունի հիմնանորոգման:Մեկնարկային հինը լոտի համար սահմանվել է 172800 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Իրենից ներկայացնում է ՙԴՏ -75՚ մակնիշի թրթուրավոր տրակտոր՝ 1986թ. արտադրության:Գույնը գազարագույն: Մեքենան կարիք ունի կապիտալ հիմնանորոգման:Մեկնարկային գինը լոտի համար սահմանվել է 230400 ՀՀ դրամ:
Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:Կրկնաճուրդում հաղթող մացնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 12.12.2016թ.-ին ժամը 11:00 կարող են ներկայանալ ՀՀ ԿԳՆ << Նոյեմբերյանի պետական քոլեջ>> ՊՈԱԿ՝ ՀՀ Տավուշի մարզ Ք.Նոյեմբերյան Շիրազի փողոց թիվ 17 հասցե կամ զանգահարել՝ ՀՀ ԿԳՆ ՙՆոյեմբերյանի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ա.Ղազարյանին հեռ. (077)171655:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ ք. Նոյեմբերյան Շիրազի փողոց թիվ 17

Հեռ..` +374 77 171655:

Էլ. փոստ`