Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կարատ» ՍՊԸ-ի և երրորդ անձի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

29.11.2016

Հայտատու` «Կարատ » ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

    Հայտարարություն
23.11.16թ. հայտարարված «Կարատ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը   կայացել  է մասնակի: 2016թ.  դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00 –ին  «Կարատ»  ՍՊԸ-ի  սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից, ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանի  շենքում (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ), կանցկացվի գույքի  բաց  դասական եղանակով կրկնաճուրդը ՝առանձին-առանձին լոտերով:  Կրկնաճուրդի  է հանվում՝ բաղկացած երեք խմբից , 11 լոտով պարտապանի սեփականության  իրավունքով պատկանող, ինչպես նաև «Կարատ»ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց երրորդ անձի կողմից  գրավադրված  գույքի, որի մեկնարկային գները  մնացել են անփոփող և համապատասխանաբար կազմում են.                   
1-ին  խումբ՝ պարտապանին  սեփականության  իրավունքով պատկանող.
   Լոտ 1՝ CAT  փխրեցող սարք  (ա/թ 2009թ.):Գտնվում է աշխատանքային վիճակում  Լոռու մարզ, գ.«Փամբակ»: Մեկնարկային   գինը  889.657դրամ:                                                                                                                                                                        Լոտ 2՝ ք.Վանաձոր, Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում գտնվող ցինկապատ պողպատյա թիթեր:Մեկ տոննայի մեկնարկային   գինը  205.026 դրամ: Առկա է  մոտ 0,76 տոննա:                                                                                                      Լոտ 3՝ Լոռու մարզ,ք.Արջուտ  Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու  դեպի Արջուտ տանող ճանապարհի խաչմերուկի հարավային մասում,երկաթուղու  Վանաձոր-Սպիտակ  հատվածի հարեվանությամբ  գտնվող շինարական նյութ՝ խիճ,որի , որի մեկ  խմ  մեկնարկային   գինը  1.531  դրամ:  Ըստ հաշվապահական փաստաթղթերի քանակը  կազմում է՝ 708,99 խոր.մ:                                                                                                                                                                                                        Լոտ 4՝  ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում  գտնվող դիզ. վառելիք,որի մեկ  լիտրի մեկնարկային գինը  316  դրամ: Ըստ հաշվապահական փաստաթղթերի  քանակը  կազմում է՝ 5.388 լիտր:                                                                          2-րդ  խումբ՝  Երրորդ անձի կողմից  գրավադրված  գույք, «Կարատ»ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Սեփականատեր՝ «Կոնկուրենտ» ԱԿ:                                                                                                                                                                          Լոտ 5՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում սարքին վիճակում  գտնվող  քար կտրող հաստոց՝ KRS-5(պիլոռամա): Մեկնարկային   գինը 1.944.535 դրամ:                                                                                                                  Լոտ 6 ՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում սարքին վիճակում  գտնվող  քար հարթող հաստոց՝ CHP-013: Մեկնարկային   գինը 1.029.462 դրամ:                                                                                                                                          3-րդ  խումբ՝ Երրորդ անձի կողմից  գրավադրված  գույք, «Կարատ»ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Սեփականատեր՝Սամվել Հարությունյան                                                                                                                                           Լոտ 7՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում  սարքին վիճակում գտնվող  մետաղյա շիֆեր(պրոֆնաստիլ) արտադրելու ինքնաշեն հաստոց: Մեկնարկային   գինը 3.889.060 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայաքցվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը:բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Կարատ» ՍՊԸ-ի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ  Վանաձորի  մասնաճյուղ հհ 163138110750 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին  մասնակցել  ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանի հասցեով (ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ. 10): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքին  ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Կարատ» ՍՊԸ սնանկության գորժով կառավարիչ Արթուր  Սարգսյանին 091-34-43-51:
    «Կարատ»  ՍՊԸ-ի սնանկության  գործով  կառավարիչ՝ Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351