Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Ավետյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.11.2016

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

    Հայտարարություն
2016թ. նոյեմբերի  23-ին    հայտարարված  Վարդան Ավետյանի  սեփականության իրավունքով  պատկանող գույքի   աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ. դեկտեմբերի  20-ին  ժամը 11-00-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ), անհատ ձեռնարկատեր  Վարդան Ավետյանի  սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից  կանցկացվի  կրկնաճուրդ: Բաց  դասական եղանակով  կրկնաճուրդի է հանվում «Յունիբանկ» ՓԲԸ-ում գրավադրված Վարդան Ավետյանին  սեփականության իրավունքով պատկանող  գույքի   վաճառքն   հրապարակային սակարկությունների  միջոցով մեկ  լոտով. Լոտ 1՝ ք.Վանաձոր, Մոսկովյան թիվ  66Ա հասցեում գտնվող  390,72 քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության ունեցող անշարժ գույքն: Սպասարկման օբյեկտը երկու հարկանի է: Առաջին հարկը բաժանված է չորս մասի, դրանցից  յուրաքնչյուրը կարող է գործել որպես առանձին սպասարկման օբյեկտ: Առաջին հարկում գործում են սանհանգույցներ:Երկրորդ  հարկում տեղեկայված է սպասարկման սրահ: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը  և սանիտարական  հանգույցները հետադարձով գորձում են նորմալ: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և կազմում է՝ 106.963.983  դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում,բացված   սնանկության գործով թիվ 163138111139  հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10   հասցեով:
Աճուրդում  հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները  կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին  /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
  Անհատ ձեռնարկատեր  Վարդան Ավետյանի    սնանկության  գործով  կառավարիչ՝ Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351