Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սվետլանա Հովհաննիսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.12.2016

Հայտատու` Սվետլանա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.11.2016թ. հայտարարված Սվետլանա Հովհաննիսյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 23.12.2016թ. ժամը 15:00-ին Սվետլանա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կանցկացվի պարտապանի վարկային պարտավորությունների կատարման ապահովության նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ներքոշարադրյալ գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքները 20 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. - Բրասլետ, 585 հարգի, 51,9 գրամ – 215.300 դրամ
Լոտ 2. - Բրասլետ, 585 հարգի, 51,5 գրամ – 213.700 դրամ
Լոտ 3. - Շղթա, 585 հարգի, 101,6 գրամ –421.400 դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047041 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան / ք.Նոյեմբերյան, Կամոյի 2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)


 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` + 374 91 401922