Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արման Ներսեսյանի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում /նախկինում «ՊրոԿրեդիտ Բանկ»/ գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

08.12.2016

Հայտատու` ԱՁ Արման Ներսեսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.11.2016թ-ին, ժամը 13:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
22.12.2016թ-ին, ժամը 13:00-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Մ.Խորենացու 162ա) հայտարարվում է ԱՁ Արման Ներսեսյանի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում /նախկինում «ՊրոԿրեդիտ Բանկ»/ գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 3 /երեք/ լոտով, նախկինից 10 % իջեցված գնով ընդամենը 13 349 448 /տասներեք միլիոն երեք հարյուր քառասունինը հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը հետևյալներն են՝
ԼՈՏ 1-ք.Երևան, Վարդաշեն 12 փող., 17/1 տունը 1 հարկանի է, քարե, ունի նկուղ, կիսակառույց վիճակում է: : Բնակարանի մակերեսը121.54քմ է, իսկ օժանդակ շինությունը 65,72 քմ է: Հողամասի մակերեսը 0,030138 հա է: հիմքը՝ ժապավենային բետոն է, տանիքը՝ թիթեղյա, ասբոշիֆեր: Միջհարկային ծածկը երկաթբետոնյա է, դռները, լուսամուտները և հատակը փայտյա են: Ունի ջուր, կոյուղի, էլ.էներգիա, հեռախոսակապ: Պատերին և առաստաղներին առկա են ճաքեր և ջրահետքեր:
Հավանական շուկայական արժեքը կազմում է 11 117 250 /տասնմեկ միլիոն հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2- «VOLVO FL6» մակնիշի իդենտիֆիկացիոն համար` YV2E4CZ16XB212303, տեխանձնագրի համար` SC090506, պետհամարանիշ`28 UL 434, թափք` ֆուրգոն, շարժիչ` U002422D, գույն` սպիտակ, թողարկման տարեթիվ` 1998, սեփականության վկայականի համար` 02AA012192, սեփականության վկայականի տրման ամսաթիվ` 21.06.2011, տեխ.անձնագրի տրման ամսաթիվ 21.06.2011:
Հավանական շուկայական արժեքը կազմում է 1 445 607 /մեկ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր յոթ/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 3- «VOLKSWAGEN TRANSPORTER» 1.6, իդենտիֆիկացիոն համար` WVIZZZ70Z3H125040, տեխանձնագրի համար` SC093632, պետհամարանիշ`29 UL 310, թափք` ֆուրգոն, շարժիչ` ACV386251, գույն` սպիտակ, թողարկման տարեթիվ` 2003, սեփականության վկայականի համար` 02AA016943, սեփականության վկայականի տրման ամսաթիվ` 30.09.2011, տեխ.անձնագրի տրման ամսաթիվ 30.09.2011:
Հավանական շուկայական արժեքը կազմում է 786 591 /յոթ հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի ԱՁ Արման Ներսիսյանի սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Մ.Խորենացու 162ա) մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք. Երևան Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 464155

Էլ. փոստ`