Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ին, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.12.2016

Հայտատու` ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.12.2016թ. ժ.13.00-ին ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան, Արշակունյաց 24/1 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ին, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.
Լոտ 1- ք.Երևան, Կենտրոն, Աբովյան 45 հասցեում գտնվող անշարժ գույք, հողամասի մակերեսի չափը` 0.097 հա, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` խառը կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն, ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 14052013-01-0153 վկայական, տրված 14.05.2013թ./:Ազատ հողամաս, մոտ 35մ Աբովյան փողոցի և Աբովյան պուրակի հետ, լավ տրանսպորտային մատչելիությամբ, 2-րդ լավ տեղադրությամբ և դիրքով, հողամասը ունի լույսի, ջրի, բն. գազի հնարավորություն: Լոտի մեկնարկային գինն է 377.460.000 ՀՀ դրամ:
Լոտ 2- ք.Երևան, Կենտրոն համայնք, Հյուսիսային պողոտա թիվ 10/1 շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք, նպատակային նշանակությունը` բնակելի, օգտագործման նպատակը` բնակարան, հարկը` 9-րդ, մակերեսը` 55քմ, իրավունքի տեսակը` սեփականություն, սեփականատերը բազբմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք: ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2579790 վկայական, տրված 15.12.2008թ.: Գտնվում է Հյուսիսային պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկին,նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի իններորդ հարկում, ներքին հարդարման վիճակը` միջին, արտաքին լուսամուտներ չունի, հատակը հիմնականում երեսպատված է, պատերը հիմնականում ներկված, առկա չէ սանհանգույց, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, արտաքին հարդարման վիճակը`լավ: Լոտի մեկնարկային գինն է 32.670.000 ՀՀ դրամ:
Լոտ 3- PEOGEOT PARTNER 1.4 մակնիշի 124LU67 պետամարանիշի 2010թ. արտադրության բեռնատար ավտոմեքենա /տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր SD107192 տրված 19.07.2011թ., նույնացման համար` VF3GBKFWCAX509966, շարժիչի համար` 10FST56265432/, ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք: Փոխանցման տուփը` մեխանիկական, անիվները` անբավարար վիճակում,մարտկոցը տեղադրված չէ, տևական ժամանակ չի շահագործվել: Լոտի մեկնարկային գինն է 1.344.000 ՀՀ դրամ:
Լոտ 4- ք.Երևան, Կենտրոն համայնք, Հյուսիսային պողոտա թիվ 10/1 շենքի թիվ 4 ավտոհանգրվան` 84.6 քմ, սեփականատերը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք, Լուսինե Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք/անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2488514 վկայական, տրված 10.11.2008թ./:Անշարժ գույքը գտնվում է ինը հարկանի նորակառույց շենքի նկուղային հարկում, ներքին հարդարման վիճակը` բավարար, հատակը և պատերը երեսսվաղված են, առաստաղը` առանց հարդարման:Առկա չէ` էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում: Շինության սպասարկան համար ամսական վճարում են սպասարկման վճարներ:Լոտի մեկնարկային գինն է 25.515.000 ՀՀ դրամ:
Լոտ 5- ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ. 33/1 շենք թիվ 69 տարածք` հողամասի մակերեսի չափը` 0.18 հա, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, օգտագործման նպատակը` բնակավայր. շենքի պահպ. և սպաս., իրավունքի տեսակը` ընդհանուր բաժնային սեփականություն, շենքի մակերեսը` 1118,23 քմ, նպատակային նշանակությունը` բնակելի, օգտագործման նպատակը` տարածք, իրավունքի տեսակը` սեփականություն: Սեփականատերը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք:Մարետա Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2689159 վկայական, տրված 02.06.2010թ.:Անշարժ գույքը գտնվում է տասնհինգ հարկանի նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի առաջին հարկում, ներքին հարդարման վիճակը` վատ, արտաքինը` լավ, ունի ցուցափեղկեր բնակելի շենքի ամբողջ պարագծով,առկա չէ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, օդափոխման համակարգ: Լոտի մեկնարկային գինն է 195.300.000 ՀՀ դրամ:
Լոտ 6- ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ. 33/1 շենք թիվ 68 ոչ բնակելի տարածք` հողամասի մակերեսի չափը` 0.17 հա, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, օգտագործման նպատակը` բնակավայր. շենքի պահպ. և սպաս., իրավունքի տեսակը` ընդհանուր բաժնային սեփականություն, շենքի մակերեսը` 281.7 քմ, նպատակային նշանակությունը` բնակելի, օգտագործման նպատակը` տարածք, իրավունքի տեսակը` սեփականություն: Մարետա Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2662658 վկայական, տրված 11.05.2011թ.: Անշարժ գույքը գտնվում է տասնհինգ հարկանի նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կիսանկուղային հարկում, ներքին հարդարման վիճակը` վատ, արտաքինը` լավ, ունի երկկողմանի ցուցափեղկեր, առկա չէ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, օդափոխման համակարգ: Լոտի մեկնարկային գինն է 48.285.000 ՀՀ դրամ:
Լոտ 7- ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 33/1 շենքի թիվ 63 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը` հողամասի մակերեսի չափը` 0.17 հա, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, օգտագործման նպատակը` բնակավայր. շենքի պահպ. և սպաս., իրավունքի տեսակը` ընդհանուր բաժնային սեփականություն, բնակարանի մակերեսը` 164.49քմ, հարկը` 14-րդ և 14-րդ հարկի ձեղնահարկ, նպատակային նշանակությունը` բնակելի, օգտագործման նպատակը` բնակարան, իրավունքի տեսակը` սեփականություն: Քրիստինե Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2689156 վկայական, տրված 01.06.2010թ.: Անշարժ գույքը գտնվում է նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքի տասնչորսերորդ և տասնչորսերորդ հարկի ձեղնահարկում, ներքին հարդարման վիճակը` բավարար, արտաքին հարդարման վիճակը` լավ, հատակը` առանց հարդարման, պատերը և առաստաղը հիմնականում գաջապատ է, ունի երկու բաց պատշգամբեր շենքում առկա է էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, ջեռուցումը անցկացված չէ: Լոտի մեկնարկային գինն է 36.540.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` բացված ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում` Հ/Հ 2380001380531100` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ք. Երևան, Արշակունյաց 24/1 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը: Անշարժ և շարժական գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:









Հասցե` ք.Երևան, Շահումյանի 16 փ., 80 տուն

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`