Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Աշոտի Անտոնյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

11.01.2017

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

01.02.2017թ. ժամը 09:30-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքում` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա հասցեում, Արթուր Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Տ.Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Մեկ լոտով վաճառքի է ներկայացվում Արթուր Աշոտի Անտոնյանին համասեփականության իրավունքով պատկանող հետևյալ անշարժ գույքն ամբողջությամբ.
Լոտ 1- ք.Երևան, Էրեբունի Արցախի պողոտա 8ա շենք, բնակարան` 6 /բազմաբնակարան բնակելի շենքի 3-րդ հարկում գտնվող բնակելի նպատակային նշանակությամբ բնակարան է` 66.6 քմ., ներքին հարդարման վիճակը` միջին/, վաճառքի մեկնարկային գինը՝ 21.400.000 /քսանմեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ Հասցեն՝ ք.Երևան, Մ.Խորենացի 162ա հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը, տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 1930059132830100:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտը ուսումնա¬սի¬րե¬լու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (տրվում է անվճար) և աճուրդին առնչվող այլ հարցերով աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը դիմել սնանկության գործով կառավարչին

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 28/71

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`