Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վաղարշակ Թադևոսյանի պարտավորությունների դիմաց <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված երրորդ անձին սեփականության իրավուքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.01.2017

Հայտատու` Վաղարշակ Թադևոսյանի սնանկության գորոծվ կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2017թ. հունվարի 27-ին ժամը 14:00-ին Վաղարշակ Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի թիվ 3/9 հասցեում կանցկացվի Վաղարշակ Թադևոսյանի պարտավորությունների դիմաց <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված երրորդ անձին սեփականության իրավուքով պատկանող անշարժ գույքի աճուրդը` բաց դասական եղանակով:Գույքի աճուրդը իրականացվելու է 1 լոտով:
Լոտ 1. այն իրենից ներկայացնում է << Ինեկոբանկ>>ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը(բնակարան): Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանթաշյան փողոց, 28 շենք թիվ 30:Բնակարանը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում:Բնակարանի մակերեսը 64.6 քմ է:Մուտքի դուռը երկաթյա է, ներսի դռները և պատուհանները` մետաղապլաստյա: Առկա են կոմունալ բոլոր հարմարությունները:Ներքին հարդարումը լավ որակի է. հատակը` մանրատախտակ, խոհանոցի հատակը` սալիկապատ, պատերը`սոսնձաներկված, առաստաղը` կախովի, սանհանգույցը մեկտեղված է, հատակն ու պատերը սալիկապատված են: Ընդհանուր առմամբ բնակարանի ներքին հարդարումը գտնվում է միջինից լավ վիճակում: Գույքի մեկնարկային գինը կազմում է 20. 600. 000 /քսան միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ Վաղարշակ Թադևոսյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում բացված Վաղարշակ Թադևոսյանի սնանկության 2472302814760110 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094-400377 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`