Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Մուրադ Մխիթարյանի պարտավորությունների դիմաց <<Պրոկրեդիտ>> ՓԲ ընկերությունում գրավադրված, պարտապանին համատեղ սեփականության իրավունքով և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.01.2017

Հայտատու` Ա/Ձ Մուրադ Մխիթարյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. դեկտեմբերի 22-ին հայտարարված Ա/Ձ Մուրադ Մխիթարյանի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2017թ. հունվարի 27-ին ժամը 14:00 սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք Գյումրի, Անկախության հրապարալ 7 հասցեում կանցկացվի Ա/Ձ Մուրադ Մխիթարյանի պարտավորությունների դիմաց <<Պրոկրեդիտ>> ՓԲ ընկերությունում գրավադրված, պարտապանին համատեղ սեփականության իրավունքով և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը` բաց դասական եղանակով:Գույքերի աճուրդը իրականացվելու է 3 լոտով:
Լոտ 1.Այն իրենից ներկայացնում է պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող քաղաք Գյումրի, Սպանդարյան փողոց 26/3 հասցեում գտնվող 0,0218 հա մակերեսով բնակարանային կառուցապատման և սպասարկման նպատակային նշանակության հողամաս:Հողամասը հարթ է, բարեկարգ, ունի ուղղանկյան տեսք:Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 5.739.563 ՀՀ դրամ:
Լոտ 2.Այն իրենից ներկայացնում է պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող քաղաք Գյումրի, Պլեխանովի փողոց, 5/2 հասցեում գտնվող 35,2 քմ ընդհանուր մակերեսով արտադրամաս:Արտադրամասը գտնվում է երկու հարկանի շինության առաջին հարկում:Տեղազննման օրվա դրությամբ արտադրամասը օգտագործվում է որպես գրասենյակային տարածք:Շինությունը տեխնիկապես գտնվում է բավարար վիճակում, գույքի ներքին հարդարումը բավարար վիճակում է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 3.560.655 ՀՀ դրամ:
Լոտ 3.Այն իրենից ներկայացնում է երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, քաղաք Գյումրի, Ծուլուկիձե թիվ 125ա հասցեում գտնվող 0,01224հա հողամասի վրա տեղակայված 72,53 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն:Տունը բաղկացած է մեկ հարկից, տեխնիկապես գտնվում է բավարար վիճակում: Մուտքի դուռը մետղյա է, ներսի դռները փայտյա են, պատուհանները փայտյա են և մետաղապլաստե, հատակը տախտակապատ է, սանհանգույցը սալիկապատված է:Բնակելի տան ներքին հարդարանքը գտնվում է բավարար վիճակում:Հողամասը ունի անկանոն բազմանկյան տեսք, հիմնանականում ծանրաբեռնված է շենքով: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 3.932.663 ՀՀ դրամ:Բոլոր լոտերը գտնվում են քաղաք Գյումրիում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնեն.
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Մուրադ Մխիթարյանի սնանկության 2472302814760000 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարարան, հասցեն` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7:Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտերի ուսումնասիրման, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանին `094 400 377 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400377

Էլ. փոստ`