Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հռիփսիմե Բադալյանի պարտավորությունների դիմաց <<Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ>> ՓԲ ընկերությունում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.01.2017

Հայտատու` Ա/Ձ Հռիփսիմե Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. դեկտեմբերի 23-ին Ա/Ձ Հռիփսիմե Բադալյանի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2017թ.փետրվարի 03-ին ժամը 14:00 սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Գյումրի, Անկախության հր. 7 հասցեում կանցկացվի Ա/Ձ Հռիփսիմե Բադալյանի պարտավորությունների դիմաց <<Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ>> ՓԲ ընկերությունում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը/կրկնաճուրդը/` բաց դասական եղանակով:Գույքի աճուրդը իրականացվելու է 1 լոտով:
Լոտ 1. Այն իրենից ներկայացնում է քաղաք Գյումրի, Ղուկասյան 10 հասցեում գտնվող անշարժ գույք`բնակելի տուն:Տունը կառուցված է 419,03 քմ մակերեսով հողամասի վրա:Տունը մեկ հարկանի է`121,34 քմ մակերեսով, ունի նկուղ 12,88 քմ մակերեսով:Տունը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, կա անհատական ջեռուցման համակարգ:Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարման մակարդակը տեղազննման պահին գտնվում է միջինից բարձր վիճակում:Առկա է օժանդակ շինություն, որն իրենից ներկայացնում է երկհարկանի քարե կառույց`104,59 քմ մակերեսով:Շինության 1-ին հարկը ծառայում է որպես ավտոտնակ:2-րդ հարկի հատակի և պատերի հարդարման աշխատանքները անավարտ են:Տան մեկնարկային գինը սահմանվում է 10.570.361 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ Ա/Ձ Հռիփսիմե Բադալյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի <<Էրեբունի>> մասնաճյուղում բացված Ա/Ձ Հռիփսիմե Բադալյանի սնանկության 2472302814760050 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Գյումրի, Անկախության հր. 7 :Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094-400377 հեռախոսահամարով:


Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`