Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սոֆալբե Տրանս» ՍՊԸ պարտավորու թյունների համար գրավադրված սեփականության իրավունքով երրորդ անձ գրավատու Արթուր Ղարիբյանին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.01.2017

Հայտատու` «Սոֆալբե Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2015թ.ԵԱՆԴ 0030/04/15 որոշոման ու 05.11.2016թ-ի հայտարարության`2016թ-ի Նոյեմբերի 22-ին հայտարարվել էր <<Սոֆալբե Տրանս>>ՍՊԸ պարտավորու թյունների համար գրավադրված սեփականության իրավունքով երրորդ անձ գրավատու Արթուր Ղարիբյանին պատկանող անշարժ գույքի,դասական եղանակով, կրկնաճուրդը : Մեկնարկային գինը սահմանված էր` 25 531 011 ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի չունեցավ,հայտեր և գնորդ չլինելու պատճառով:

Հիմք ընդունելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքը ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2015 թ-ի ԵԱՆԴ 0030/04/15 որոշումը` 2017թ-ի Հունվարի 31-ին ժամը 12.00-ին <<Սոֆալբե Տրանս>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տ.Հարությունյանի կողմից,Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ք.Երևան, Գյուլիքևխվյան փող.20 հասցե յում հայտարարվում է`<<Սոֆալբե Տրանս>>ՍՊ ընկերության պարտավորությունների համար գրավա -դրված սեփականության իրավունքով երրորդ անձ գրավատու-քաղաքացի Արթուր Ղարիբյանին պատկանող անշարժ գույքի,դասական եղանակով, կրկնաճուրդը:

ԼՈՏ 1 –Անշարժ գույք,գտնվում է` Գեղարքունիքի մարզ,գ.Լճափ,1-ին փող.16 հասցեյում,սեփականության իրավունքով պատկանում է`երրորդ անձ գրավատու Արթուր Ղարիբյանին/Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/իրավունքի գրանցման Վկայական 2504609/ գույքը հանդիսանում է գրավի առարկա և ապահովվում է պարտապանի պարտավորությունների կատարումն:

Անշարժ գույքը իրենից ներկայացնում է – Բնակավայրերի նշանակության,բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով հողամաս – 1,334 հա,

Բնակելի նշանակության շենքեր/թվով 3 հատ/ – 858,5/662,0 ք.մ.

Շինություն /մառան/ – 76,9/54,6 ք.մ.

Պարիսպ – 91,9 ք.մ.

Շենքերը և շինությունը հանդիսանում են կապիտալ շինություններ,ամբողջությամբ վերանորոգված է,տանիքը`կղմինդրյա և մետաղա -կան թիթեղից,դռները և պատուհանները`մետաղապլաստե և փայտյա,հատակը սալիկապատ,փայտ և բետոն,օգտագործվում է նպատա -կանյին նշանակությամբ, էլեկտրաֆիկացված է,ունի մշտական ջուր և համապատասխան կոյուղի:

ԹԻՎ 1 Լոտի կրկնաճուրդի մեկնարկային գինը հայտարարվում է`22 977 910 ՀՀ դրամ / Քսան երկու միլիոն իննը հարյուր յոթանասուն յոթ հազար իննը հարյուր տաս/

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն,ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:

Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի սնանկության հատուկ`<<Արդշինբանկ>> ՓԲԸ 2472302764350130 հատուկ հաշվին,մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ք.Երևան, Գյուլիքևխվյան փող.20 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակից- ները 19.20.01.2017թ-ին ժամը 11.00-ին կարող են դիմել,կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Տ.Հարությունյանին, հեռ.094-01-77-58:

Հասցե` ք.Երևան, Արարատյան 66շ., բն.10

Հեռ..` +374 94 017758

Էլ. փոստ`