Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ակնալիճ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

20.01.2017

Հայտատու` «Ակնալիճ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. հոկտեմբերի 31-ին «Ակնալիճ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով:
2017թ. փետրվարի 7-ին ժամը 12.00-ին «Ակնալիճ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում (ք. Աբովյան, Կոտայքի 8) կանցկացվի պարտապան «Ակնալիճ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ք. Աբովյան, Արզնու խճ. 2 հասցեում, այն աճուրդին ներկայացվում է չորս առանձին լոտերով հետևյալ մեկնարկային գներով:
1. Ծծմբական թթու 23 հատ 80լ. տարրաներով 142.520 դրամ
2. Ջրի մեմբրանե ֆիլտրներ 10 հատ 36.450 դրամ
3. Օղու շիշ փակող ինքնաշեն սարք (առկա է միայն իրանը) 3.645 դրամ
4. Ջրավազան 48խմ (վերգետնյա, մոնտաժված է բետոնե պանելներով) 65.610 դրամ
Հայտերն ընդունվում են ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի գրասենյակ աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության անվճարունակության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 10459160300: Լոտին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան,2-րդ թաղամաս, 77 տուն

Հեռ..` +374 91 461606