Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Գեղարվեստագործ> ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

20.01.2017

Հայտատու` <Գեղարվեստագործ> ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. հոկտեմբերի 31-ին «Գեղարվեստագործ» ԱԿ-ի գույքի աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով:
2017թ. փետրվարի 7-ին ժամը 10.00-ին «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում (ք. Աբովյան, Կոտայքի 8) կանցկացվի պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք /կրկնաճուրդ/:
Գույքը հանդիսանում է 2304 հատ «Вентиль ТУ 14-3-891-83» մակնիշի հեղուկ քլորի կափույրներ: Գույքը աճուրդին ներկայացվում առանձնացված լոտերով 887 դրամ մեկ հատի համար մեկնարկային գնով:
Հայտերն ընդունվում են ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի գրասենյակ աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է «Կոնվերս բանկ« ՓԲԸ Աբովյան մասնաճյուղում 03719580100: Լոտին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան,2-րդ թաղամաս, 77 տուն

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`