Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Սերգեյ Գրիգորյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.01.2017

Հայտատու` Ա/Ձ Սերգեյ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. հունվարի 20-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Սերգեյ Գրիգորյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2017թ. մարտի 03-ին ժամը 12:00-ին սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10/ տեղի կունենա Ա/Ձ Սերգեյ Գրիգորյանի
պարտավորությունների համար Սերգեյ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, նաև երրորդ անձանց սեփականության և համասեփականությամբ պատկանող գույքեր/ շարժական և անշարժ / որոնք գրավադրված են ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ում, աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
1.–ք.Վանաձոր, Աղայան փող. թիվ 95/19 հասցեում գտնվող օդամղիչ կայան 274.3 քմ մակերեսով և 0.366 հա հողամասով, նպատակային նշանակությունը արտադրական /նշված գույքը պատկանում է երրորդ անձի/ հողամասի վրա առկա են նաև հետևյալ շինությունները թիվ 2 պոմպակայան 189.63քմ, թիվ 3 հարթակ շինությունը նշված վկայականում քանդված է և այն չի գնահատվում, թիվ 4 պարիսպ 25.0 գծ/մ, ողջ տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում, մեկնարկային գինը կազմում՝ է 15.706.000 ՀՀ դրամ:/ հողը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով՝ գնորդը գույքը գնելուց պետք է վճարի կադաստրային արժեքը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահին դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Սերգեյ Գրիգորյանի սնանկության հատուկ հաշվին 1930055416880100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան / ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10 /Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691