Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մակորշին» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.02.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.02.2017թ-ին հայտարարված «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 28.02.2017թ-ին ժամը 13.00-ին «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեում կանցկացվի «Մակորշին» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք`հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. «HOWO 325» մակնիշի տրանսպորտային միջոց, պետ. համարանիշը 402 US 15, տարեթիվը՝ 2008թ., թափքի տեսակը բետոնախառնիչ, գույնը՝ սպիտակ: Մեքենան անսարք է, հանված է շարժիչի գլխիկը, բացակայում են 3 հատ անվադողեր, ունի վերանորոգման կարիք: Գույքը «Մակորշին» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 10.628.820 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. «HOWO 325» մակնիշի մեքենա, պետ. համարանիշը 403 US 15, տարեթիվը՝ 2008թ., թափքի տեսակը բետոնախառնիչ, գույնը՝ սպիտակ: Մեքենան անսարք է, ունի վերանորոգման կարիք: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 12.178.265 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. «MAN TGA 18480» մակնիշի մեքենա, պետ. համարանիշը՝ 439 US 15, տարեթիվը՝ 2004թ., թափքի տեսակը քարշակ, գույնը՝ սպիտակ: Ա/մ անսարք է, շարժիչը և փոխանցման տուփը հանված են, վերանորոգման համար գտնվում է արհեստանոցում: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 7.676.370 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. «IVEKO EUROTRAKKER 6X6» մակնիշի մեքենա, պետ. համարանիշը՝ 394 LV 61, տարեթիվը՝ 2000թ., թափքի տեսակը՝ բետոնախառնիչ, գույնը՝ սպիտակ: Մեքենան անսարք է, վրայից հանված է բետոնխառնիչը, ընդհանուր առմամբ անբավարար ապրանքային վիճակ: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 10.038.330 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. «IVEKO EUROTRAKKER 6X6» մակնիշի մեքենա, պետ. համարանիշը՝ 395 LV 61, տարեթիվը՝ 2000թ., թափքի տեսակը բետոնախառնիչ, գույնը՝ սպիտակ, ունի բավարար ապրանքային վիճակ: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 11.219.310 ՀՀ դրամ:
ԼՈՏ-6. «IVECO 350» մակնիշի մեքենա, պետ. համարանիշը 434 US 15, տարեթիվը՝ 2001թ., թափքի տեսակը՝ բետոնախառնիչ, գույնը՝ սպիտակ, բավարար ապրանքային վիճակ, կարիք ունի մասնակի վերանորոգման: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 11.455.506 ՀՀ դրամ:
ԼՈՏ-7. «IVECO 350» մակնիշի մեքենա` պետ. համարանիշը 435 US 15, տարեթիվը՝ 2003թ., թափքի տեսակը բետոնախառնիչ, գույնը՝ սպիտակ: Անսարք են շարժիչը, փոխանցման տուփը , ետևի կամրջակը, 6 հատ անվադող բացակայում են, գտնվում է անբավարար ապրանքային վիճակում: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 10.309.955 ՀՀ դրամ:
ԼՈՏ-8. «TRAILER EMIRSAN» ցեմենտատար կցասայլակ /տրայլեր/, տարեթիվը՝ 2011թ., պետ. համարանիշը՝ 473 L01, գույնը՝ սպիտակ, աշխատանքային լավ վիճակ: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 12.813.633 ՀՀ դրամ:
ԼՈՏ-9. «JCB 3 CX» էքսկավատոր- բարձիչ, պետ. համարանիշը 08-96 ԼՏ, տարեթիվը՝ 2001թ., գույնը՝ դեղին, բավարար ապրանքային վիճակ: Գույքը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 9.447.840 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 2477602761100240 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`