Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արա Ասոյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.02.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.02.2017թ-ին հայտարարված Արա Ասոյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 28.02.2017թ-ին ժամը 12.30-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեի նստավայրում կանցկացվի դատարանի 18.09.2014թ որոշմամբ թույլատրված Արա Ասոյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ 1. 73,19 քմ ներքին մակերեսով երեք սենյականոց բնակարան երեք հարկանի բնակելի տան 3-րդ հարկում` Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Գայի փողոց 13շենք 12 հասցեում: Տան հիմքը` երկաթբետոնյա ժապավենային, պատերը` ե/բ սալ, առաստաղի բարձրությունը` 2,7մ, տան բոլոր դռները և պատուհանները` փայտյա, հատակաը փայտյա: Սանհանգույցը` դրսում, լոգարանը բացակայում է: Տան ներքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր ապրանքային վիճակում, պատերը ներկանյութ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Մարգարյանին /վկայական թիվ 1621855, տրվ. 07.05.2007թ/ և Արա Ասոյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 414.822 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 18:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`