Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայրապետ Մանուկյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.02.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.02.2017թ.-ին հայտարարված Հայրապետ Մանուկյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 10.03.2017թ. ժամը 12:00-ին Հայրապետ Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում կանցկացվի Հայրապետ Մանուկյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` ընդհանուր չորս լոտով.
ԼՈՏ-1. 0.01119 և 0.19772հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս Արարատի մարզ, Ջրաշեն համայնքում, որի վրա առկա է երկու հարկանի բնակելի տուն` 1091.22 քմ մակերեսով, պատերը՝ տուֆ, արտաքինից ցեմենտ ավազե շաղախով սվաղված, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոնե սալեր, տանիքը՝ կղմինդրե մետաղական թիթեղ, դռները և պատուհանները՝ մետաղապլաստից, ընդհանուր ներքին հարդարումը՝ ժամանակակից եվրո հարդարում:
Բնակելի տանը կից առկա են նաև շենք-շինություններ՝ 1.Կաթի արտադրամաս՝ 75.69քմ, 1 հարկանի կարկասային շինություն տուֆ քարից կրող պատերով, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, տանիքը՝ մետաղական թիթեղ, պատուհանները՝ մետաղապլաստից, մուտքի դուռը՝ փատյա: 2. Սանհանգույց՝ 1.8քմ, 1 հարկանի քար կրող պատերով, տանիքը՝ մետաղական թիթեղ: 3. Անասնաշենքեր՝ 237.27քմ, 1 հարկանի տուֆ քարից կրող պատերով շինություններ, տանիքը՝ ասբոշիֆեր, մուտքի դռները՝ մետաղական դարպաս և փատյա: 6. Պարիսպ՝ 6.3քմ տուֆ քարով շարված: 7. Ծածկոցներ՝ 118.83քմ, մետաղական հենասյուներ, տանիքը՝ մետաղական թիթեղ: Հողատարածքի դիրքը՝ հարթ և մոտքի դուռը՝ շարժական մետաղական դարպաս: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայրապետ Լևոնի Մանուկյանին և գրավադրված է «Արարատբանկ» ԲԲԸ-ում՝ «Կարինե և Նարինե» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց: Ընդհանուր մեկն. գինը` 71.706.744 դրամ:
ԼՈՏ-2. 0.348հա գյուղատնտեսական նշանակության վարելահող Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, գրավադրված է «Արարատբանկ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը 738.113 դրամ:
ԼՈՏ-3. 0.2895հա գյուղ. նշանակության հողամաս /քանդված խաղողի այգի/ Արարատի մարզի Ջրաշեն համայնքում: Մեկնարկային գինը 614.110 դրամ:
ԼՈՏ-4. 2 հատ ինքնաշեն սառնարան՝ օգտագործված, անսարք վիճակում /բացակայում են ագրեգատները/, 1 հատի գինը 164.025 դրամ: Մեկնարկային գինը՝ 265.721 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Հայրապետ Մանուկյանի սնանկության գործով թիվ 2477604478020000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեում:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`