Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էջմիածնի «Պլաստմասսաների գործարան» ԲԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.02.2017

Հայտատու` Էջմիածնի «Պլաստմասսաների գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017թ. փետրվարի 24-ին ժամը 12:00-ին Էջմիածնի ՙՊլաստմասսաների գործարան՚ ԲԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2017թ. ապրիլի 14-ին ժամը 12:00-ին Էջմիածնի ՙՊլաստմասսաների գործարան՚ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ. Ասոյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Արմավիր, Հանրապետության 41/ տեղի կունենա Էջմիածնի ՙՊլաստմասսաների գործարան՚ ԲԲԸ-ին պատկանող գույքի /հիմնական միջոցների ցանկում 241 անվանումով և պաշարներ 29 անվանումով` ընդամենը 270 անվանում/ կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով: Քանի որ գործարանի գույքացանկը մեծաքանակ է և հնարավոր չէ հրապարակել մամուլում և www.azdarar.am ինտերնետային կայքում, ուստի գնորդները կարող են գույքն ուսումնասիրելու համար գնալ ք.Էջմիածին, Շահումյան 75 հասցե, /նախկին գործարանի տարածքում, որտեղ գույքն ի պահ է հանձնված/: Գործարանում առկա գույքը երկար տարիներ գտնվել է բաց տարածքում, չի օգտագործվել և չի նորոգվել, ինչի հետևանքով էլ հաստոցները և սարքավորումները հիմնականում ժանգոտված են, սարքավորումների հիմնական հանգույցները ապամոնտաժված են, առկա են վնասված հատվածներ, որոշ սարքավորումներն ընդանրապես նպատակային նշանակության օգտագործման համար պիտանի չեն/
Ընդամենը գույքի քանակը կազմում է 270 անվանում, որի մեկնարկային գինը սահմանվել է` 17.600.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ- Շենգավիթի մասնաճյուղում բացված Էջմիածնի ՙՊլաստմասսաների գործարան՚ ԲԲԸ-ի հատուկ հաշվին 2473600913800010 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Արմավիր, Հանրապետության 41/
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691