Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արման Ղազարյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.02.2017

Հայտատու` Ա/Ձ Արման Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017թ. փետրվարի 24-ին ժամը 11:00-ին Ա/Ձ Արման Ղազարյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2017թ. մարտի 14-ին ժամը 11:00-ին Ա/Ձ Արման Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան,Գյուլիքևխվյան 20/ տեղի կունեն Ա/Ձ Արման Ղազարյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված Արման Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով չորս առանձին լոտերով:
1.-ՀՀ ք. Երևան Նորքի 4-րդ մ/շ, թիվ 12/4 հասցում գտնվող ավտոպահեստամասերի խանութ , 101.42 քմ. մակերեսով, հողամաս 0.0109 հա, վկայական թիվ 2478148, գտնվում է բարվոք վիճակում:Մեկնարկային գինը՝ 15.040.000 ՀՀ դրամ:
2.-ՀՀ ք. Երևան Նորքի 4-րդ մ/շ, թիվ 5/17 հասցում գտնվող շինություն, 47.45 քմ. մակերեսով, հողամաս 0.008523 հա, վկայական թիվ 249781, գտնվում է բարվոք վիճակում:Մեկնարկային գինը՝ 8.875.000 ՀՀ դրամ:
3.-ՀՀ ք. Երևան, Նոր-Նորք Գայի պողոտա 45/2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման տարածք, 7.3 քմ մակերեսով, հողամաս 0.001844 հա, վկայական թիվ 11062014-01-0147 :Մեկնարկային գինը՝ 1.542.000 ՀՀ դրամ:
4.-ՀՀ ք. Երևան, Նոր-Նորք Գայի պողոտա 45/8 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման տարածք, 39.1 քմ մակերեսով, հողամաս 0.004 հա, վկայական թիվ 11062014-01-0147:Մեկնարկային գինը՝ 5.899.000 ՀՀ դրամ:
Գայի պողոտա 45/8 և 45/2 տարածքները ունեն մեկ մուտք, ուստի գնորդը պետք է գնի նշված տարածքները միասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված աճուրդով վաճառվող գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Արման Ղազարյանի սնանկության հատուկ հաշվին 1930056569570100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Գյուլիքևխյան 20/Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691