Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Դարփինյանի պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.02.2017

Հայտատու` Կարեն Դարփինյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017թ. փետրվարի 24-ին ժամը 12:00-ին Կարեն Դարփինյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2017թ. ապրիլի 14-ին ժամը 12:00-ին Կարեն Դարփինյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա Կարեն Դարփինյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով:
1.լոտ - ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սարուխան համայնքի, տնամերձ հողամասի 0.10 գրանցման վկայական /2431642/ աճուրդ-վաճառքը:Մեկնարկային գինը սահմանվել է` 624.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Կարեն Դարփինյանի սնանկության հատուկ հաշվին 1930047882150100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան / ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691