Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սուսաննա Սուքիասյանի գրավադրված գույքի կրկնաճուրդ անցկացնելու մասին

13.03.2017

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2017թ. մարտի 13-ին պարտապան Սուսաննա Սուքիասյանի անունից գրավադրված գույքի աճուրդը կայացել է մասամբ, վաճառվել է Լոտ.3-ը:
2017 թվականի ապրիլի 3-ին ժամը` 12:00 նշանակված է Սուսաննա Շավարշի Սուքիասյանի Սնանկության գործով անշարժ և շարժական գույքերի աճուրդը հետևյալ լոտերով.
Լոտ 1. ք. Երևան, Արցախի թաղ. 26/1 հասցեում գտնվող հողամաս և օժանդակ շինություն, հողամասի մակերեսը` 668,7 քառ.մետր, շենքի մակերեսը 379,9 քառ.մետր, մեկնարկային արժեքը` 47 501 640 ՀՀ դրամ:
Լոտ 2. ք. Երևան, Արցախի թաղ. 27 հասցեում գտնվող հողամաս, հողամասի մակերեսը` 400 քառ.մետր, ինքնակամ շինություն 5,6 քառ.մետր, մեկնարկային արժեքը` 12 531 510 ՀՀ դրամ:
Լոտ 4. – ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր Վ. Հարությունյան փող. 11/15 հասցեում գտնվող հողատարծք, ընդհանուր մակերեսը` 0,03 հա, նշանակությունը` հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված: Լոտի մեկնարկային գինը կազմում է 3 512 212 ՀՀ դրամ:
Աճուրդի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է` 63 545 362 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ (Մ. Խորենացու 162ա): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սուսաննա Շավարշի Սուքիասյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Տ. Մեծի 65ա, գրս. 606

Հեռ..` +374 95 454356

Էլ. փոստ`