Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անի Աբաջյանի պարտավորությունների համար «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.03.2017

Հայտատու` Անի Աբաջյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2017թ. նշանակված Անի Աբաջյանի գույքի վաճառքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Անի Աբաջյանի սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանի կողմից 20.04.2017թ ժամը 11:30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երեւան, Արշակունյաց 24/1,/ կանցկացվի Անի Աբաջյանի պարտավորությունների համար <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդ՝ բաց դասական եղանակով, մեկ լոտով: Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 ք.Երեւան, Չեխովի նրբանցք 16 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 212,7 քմ. և հողամասը՝ 460,1 քմ.: Լոտ 1 մեկնարկային գինն է 7.874.000 ՀՀ դրամ: Տունը բնակեցված է, վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինինվեստբանկ>>ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 2473603894040000 սնանկության հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Արշակունյաց 24/1) Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել ք.Երևան, Արշակունյաց 5շ.,416 սենյակ, հեռ. 091-312-319, 56-97-74

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`