Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Նոր Բայազետ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

15.03.2017

Հայտատու` <Նոր Բայազետ> ՍՊԸ սնանակութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017թ. ապրիլի 5 -ին, ժամը 12:00, «Նոր Բայազետ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Գավառ Սայադյան18 / կանցկացվի <Նոր Բայազետ> ՍՊԸ ին սեփականության իրավունքով պատկանող միջոցների բաց դասական եղանակով կրկնաճուրդը :
Աճուրդի է հանված ՍՊԸ – ին պատկանող միջոցները 7 առանձնացված լոտերով` 34.222.500 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
լոտ1 Արտադրական մոդուլ և կենցաղային շենք – 11.421.000 ՀՀ դրամ /չի ներառում հողամասի կադաստրային արժեքը/
լոտ 2 Անգար – 14.337.000 ՀՀ դրամ /չի ներառում հողամասի կադաստրային արժեքը/
լոտ 3 Պահակատուն – 1.134.000 ՀՀ դրամ
լոտ 4 Պարիսպ 180 գ/մ – 607.500 ՀՀ դրամ
լոտ 5 Ալրաղաց ՙYukselis՚ 1 կոմպլեկտ -6.480.000 ՀՀ դրամ
լոտ 6 Տարողություն /20խ/մ/ 1 հատ – 218.700 ՀՀ դրամ
լոտ 7 Երկաթյա պահարան 2 հատ – 24.300 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ,<Արդշինբանկ> Սևան մ/ճ 2477203496430000 հաշվի համարին:
աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով` ք.Գավառ Սայադյան 18:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ ք.Սևան Նաիրյան 4/6

Հեռ..` +374 99 201390

Էլ. փոստ`