Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

երրորդ անձիք հանդիսացող Ա. Խաչատրյանին և Ն. Վանեցյանին սեփականության իրավունքով պատկանող և «ՍԱԳԱ» ՍՊԸ-ի պարտավորության դիմաց գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

15.03.2017

Հայտատու` «ՍԱԳԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
27.02.2017թ. ժամը 15:00-ին հայտարարված երրորդ անձիք հանդիսացող Ա. Խաչատրյանին և Ն. Վանեցյանին սեփականության իրավունքով պատկանող և «ՍԱԳԱ» ՍՊԸ-ի պարտավորության դիմաց գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
13.04.2017թ. ժամը 15:00-ին «ՍԱԳԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9/ կանցկացվի երրորդ անձիք հանդիսացող Ա. Խաչատրյանին և Ն. Վանեցյանին սեփականության իրավունքով պատկանող և «ՍԱԳԱ» ՍՊԸ-ի պարտավորության դիմաց գրավադրված գույքի թվով 2-րդ աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1 ՀՀ. Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույք /ռեստորանային համալիր, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2564795, տրված 11.04.2011թ հողամասի չափը 0,25 հա և շինությունները 2498,98 ք.մ որից 1674,36ք.մ ռեստորանային համալիր, 495,84 ք.մ սննդի արագ սպասարկման կետ 28,36 ք.մ տնակ, 52,55ք.մ տնակ,52,94 ք.մ տնակ, 52,94ք.մ տնակ, 126,19 ք.մ պարիսպ,15,8 ք.մ շինություն./ -մեկնարկային գինը կազմում է 544.275.000 /հինգ հարյուր քառասունչորս միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Անելիք բանկ» ՓԲԸ-ում գործող թիվ 11813005812620 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9/ ,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային, կատարվում են գնորդի հաշվին։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։ խապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ազատության 14/54

Հեռ..` +374 94 22 19 85

Էլ. փոստ`