Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

16.03.2017

Հայտատու` «Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
15.03.2017թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ, հայտերի բացակայության պատճառով:
Հայտնում եմ, որ 30.03.2017թ.-ին, ժամը 11:00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ., 10/ հայտարարվում է «Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ 2 /երկու/ լոտով, նախկինից 10% իջեցված գնով, ընդhանուր 128.863.080 /հարյուր քսանութ միլիոն ութ հարյուր վաթսուներեք հազար ութսուն/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը իրենցից ներկայացնում են`
ԼՈՏ 1- ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Նիզամի փողոց թիվ 80 բնակարան: Երկու հարկանի, նկուղով, տուֆե կիսակառույց 503.5 քմ մակերեսով շինություն, 663 քմ մակերեսով հողատարածք: Շինության ավարտվածության աստիճանը 50-80%, պատուհանները և դռները բացակայում են, տանիքը թիթեղյա է: Աճուրդի մեկնարկային գինը 17.142.372 (տասնյոթ միլիոն հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
ԼՈՏ 2- ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մոսկովյան թիվ 27ա խորտկարան: 2 305,7 քմ մակերեսով հողատարածք, որի վրա առկա է 738,9 քմ մակերեսով մեկ հարկանի քարե շինություն /գործող ռեստորան «Մոսկվա» /
26.15քմ մակերեսով բաց պատշգամբ /բացօթյա սրճարան/, 14.7 քմ մակերեսով քարե պարիսպ, 162.5 քմ մակերեսով ջրավազան, ներքին հարդարումը բարձր որակի է: Աճուրդի մեկնարկային գինը 111.720.708 /հարյուր տասնմեկ միլիոն յոթ հարյուր քսան հազար յոթ հարյուր ութ/ ՀՀ դրամ:

Ուշադրություն ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մոսկովյան թիվ 27ա խորտկարանի 10.430.987 /տասը միլիոն չորս հարյուր երեսուն հազար ինը հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ հողամասի կադաստրային արժեքը ներառված չէ անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ, որը պետք է վճարի ԼՈՏ 2-ի մասով գնորդը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված «Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 2474902193560000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ., 10/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ., 10/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11

Հասցե` Ք.Երևան Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 464155

Էլ. փոստ`