Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Խոմ Կոմֆորտ» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.03.2017թ.-ին հայտարարված «Խոմ Կոմֆորտ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 26.04.2017թ-ին ժամը 13:10-ին «Խոմ Կոմֆորտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի «Խոմ Կոմֆորտ» ՍՊԸ-ի սնակության գործով «Ամուր Շին» ՍՊԸ-ի և «Խոմ Կոմֆորտ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց հաջորդող գրավով «Յունիբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` մեկ ընդհանուր լոտով.
ԼՈՏ 1. 0.32հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս ք.Արտաշատ Բաղրամյան փողոց, թիվ 25 հասցեում, որի վրա առկա են. մեկ հարկանի բնակելի տուն՝ 355.5 քմ մակերեսով, տանը կից շենք-շինություններ՝ 1. Արտադրամաս՝ 204.1քմ, 2. Սանհանգույց՝ 2.5քմ, 3.պահակատուն՝ 84.2քմ, 4. Պահեստներ՝ 90.8քմ, 5. Ավտոտնակ՝ 53.8քմ, որոնք իրենցից ներկայացնում են 1 հարկանի տուֆ քարից կրող պատերով շինություններ, տանիքը՝ մետաղական թիթեղ, լուսամուտները և դռները՝ մետաղապլաստից, մետաղական դարպասներ, ինչպես նաև պարիսպ՝ 2.2քմ և 5.5խմ՝ տուֆ քարով շարված: Բնակելի տան պատերը տուֆից են, արտաքինից ցեմենտ-ավազե շաղախով սվաղված, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե սալեր, տանիքը՝ կղմինդրե մետաղական թիթեղ, դռները և պատուհանները՝ մետաղապլաստից, ընդհանուր ներքին հարդարումը՝ ժամանակակից եվրո հարդարում: Հողատարածքի դիրքը՝ հարթ և կիսասֆալտապատ, մուտքի դուռը՝ շարժական մետաղական դարպաս: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ալվարդ Սոկրատի Սահակյանին /սեփ. վկայական թիվ 2405928, տրվ. 25.05.2010թ-ին/, որը «Խոմ Կոմֆորտ» ՍՊԸ-ի և «Ամուր Շին» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց հաջորդող գրավով գրավադրված է «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Գույքի արժեքը` 75.723.417 դրամ:
Ծանոթություն. տարածքում առկա են նաև ինքնակամ շինություններ /պահեստ, մառան, սառնարան/՝ 293.9քմ և ինքնակամ ծածկոցներ /նավես/՝ 86.9քմ, որոնց օրինականացման ծախսերը պետք է կատարվեն գնորդի կողմից: Ինքնակամ շինությունների վերարտադրման արժեքը 18.07.2015թ-ի դրությամբ կազմել է 9.576.630 դրամ: Լոտի գույքերի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է՝ 85.300.047 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Խոմ Կոմֆորտ» ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 2477602761100030 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքումª ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 18:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատիմարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`