Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Ժորա Մանուկյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.02.2017թ.-ին հայտարարված ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 10.03.2017թ-ին ժամը 13.30-ին ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ ընդհանուր 3 լոտերով.
ԼՈՏ-1. 279.7քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.075հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի Ոստան գյուղում: Տունն ունի օժանդակ շինություն` թոնրատուն 17.6քմմակերեսով: Կառուցման տարեթիվը՝ 1980թ, շենքի պատերը` տուֆ քարից, արտաքինից սվաղված, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոնյա, տանիքը` թիթեղածածկ, հատակը` մանրահատակ փատյա տախտակ և սալիկապատ, տան ներսի դռները` փայտյա, դրսի դուռը` երկաթյա, պատուհանները՝ եվրո-մետաղապլաստե, պատերը սոսնձաներկ, միջին վերանորոգված: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ժորա, Մարետա և Էդուարդ Մանուկյաններին և երրորդ անձի՝ Միսակ Ժորայի Մանուկյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Գրանդ Տոբակո» ՓԲԸ-ում: Մեկնարկային արժեքը 12.874.159 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. «Mercedes-Benz 200E» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 22UO302 տարեթիվը՝ 1996թ, թափքի տեսակը՝ սեդան, կարիք ունի մասնակի վերանորոգման, սրահը և նստատեղերը՝ մաշված: Ավտոմեքենայի վրա առկա են խազված, կոռոզացված հատվածներ, անվադողերը կիսամաշ: Ավտոմեքենայի սեփականատերն է Գոռ Օվչյանը: Ավտոմեքենան ԱՁ Ժորա Մանուկյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 690.873 դրամ:
ԼՈՏ-4.10369.8քմ ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական անասնահամալիր, տեղակայված 8.65հա մակերեսով արտադրական հողամասի վրա, ք.Արտաշատ, Արազի փողոց թիվ 154 հասցեում: 6925.5քմ մեկ հարկանի անասնագոմ, ծածկը՝ ե/բ, սալեր, փայտ, պատերը՝ կապտատաշ տուֆ, քար և խառը քար, տանիքը՝ լանջավոր, պատուհանները՝ փատյա, ընդհանուր վիճակը՝ բավարար: Պահակատուն՝ 16քմ, պատերը՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ ե/բ, տանիքը՝ հարթ: Հանդերձարան՝ 506.1քմ, պատերը՝ կապտատաշ տուֆ, քար և խառը քար, դռները, փատյա հնամաշ, պատուհանները՝ փատյա, բավարար վիճակ: Պահեստներ՝ 329.4քմ, պատերը՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ ե/բ, տանիքը՝ հարթ, դռները և պատուհանները՝ մետաղյա, 1 հատը գնվում է բավարար վիճակում, իսկ 2-րդը՝ անբավարար վիճակում: Ենթակայան՝ 8.0 քմ, պատերը՝ տուֆ, դուռը և պատուհանը՝ մետաղյա, տանիքը՝ հարթ, բավարար վիճակ: 287.8քմ կաթսայատուն, պատերը՝ կապտատաշ տուֆ, տանիքը հարթ, դուռ և պատուհանը բացակայում են, անբավարար վիճակ: Վերը նշված շինություները կառուցված են 1960-ական թվ-ներին: Կշեռք՝ 5.0քմ, մետաղյա կոնստրուկցիա, բավարար վիճակ: Սիլոսի հոր և պարիսպ՝ 2292.0քմ, պատերը կապտատաշ տուֆ և ե/բ, բավարար վիճակ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հայրապետյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 649212/ և ԱՁ Ժորա Մանուկյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 113.824.033 ՀՀ դրամ: (Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով /1 քմ 4524 դրամ, ընդհանուր՝ 391.326.000 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով թիվ 2477602761100220 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը, կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`