Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահե Ավեդիսյան գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.03.2017թ.-ին հայտարարված Վահե Ավեդիսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 26.04.2017թ.-ին ժամը 13.40-ին Վահե Ավեդիսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշումով թույլատրված նույն դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի շենքում կանցկացվի Վահե Ավեդիսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` թվով 1 լոտով.
ԼՈՏ-1. անշարժ գույք ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիայի փողոց 94/4 հասցեում՝ 191.1քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի քարե բնակելի տուն, տեղակայված 0.011637 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա: Հողատարածքը սահմանապատված է քարե պարսպով: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ թիթեղ, դռները և պատուհանները՝ փատյա երկտակ, հատակը՝ փատյա, առկա է բաց պատշգամբ, կառուցման տարեթիվը՝ 1980թ: Տունն ունի ավտոկայանատեղի, սանհանգույց և ձեղնահարկ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ֆիրդուս Վաչիկի Ավետիսյանին /վկայական թիվ 20022013-01-2461, տրվ. 20.02.2013թ/ և Վահե Ավեդիսյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը 31.823.100 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Վահե Ավեդիսյանի սնանկության գործով թիվ 2477603280850220 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը, կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցենª Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատիմարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`