Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Մհեր Սահրադյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2017թ.-ին հայտարարված ԱՁ Մհեր Սահրադյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.05.2017թ. ժամը 12:30-ին ԱՁ Մհեր Սահրադյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի Մհեր Սահրադյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք՝ մեկ լոտ.
ԼՈՏ 1- 320,7քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն տեղակայված 0,119հա մակերեսով տնամերձ հողակտորի վրա: Տունն ունի օժանդակ շինություններ` լողարան` 5,9քմ, տնտեսական պատշգամբ` 75,3 քմ: Բնակարանը բարեկարգ է, գտնվում է բարվոք ապրանքային վիճակում: Գույքը գտնվում է Արարատի մարզի Ազատաշեն գյուղում, համատեղ սեփականության իրավունքով պատկա-նում է Նորիկ, Ալվարդ, Մհեր և Հասմիկ Սահրադյաններին և Մհեր Սահրադյանի պարտավորություն-ների դիմաց գրավադրված է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային արժեքը` 15.939.254 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված ԱՁ Մհեր Սահրադյանի սնանկության գործով թիվ 2477604097450000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ն կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատիմարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`