Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Գնել Սահրադյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2017թ-ին նախատեսված ԱՁ Գնել Սահրադյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.05.2017թ-ին ժամը 10:30-ին ԱՁ Գնել Սահրադյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք.Վեդի Թումանյան փողոց հասցեի շենքում կանցկացվի Արարատի մարզի Ազատաշեն համայնքում գտնվող Գնել Սահրադյանին սեփականության իրավունքով պատկանող և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ԱՁ Գնել Սահրադյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք՝ մեկ լոտով.
ԼՈՏ 1- Բնակելի տուն մեկ հարկանի, 260,3քմ ընդհանուր մակերեսով, որից 52,3քմ նկուղային մաս: Շենքի պատերը տուֆ քարից, գաճապատված, պատուհանները` եվրո: Բնակարանը բարեկարգ է, գտնվում է բարվոք ապրանքային վիճակում: Տանը կից առկա է 1440քմ մակերեսով տնամերձ հողամաս բարեկարգ վիճակում, վրան տեղակայված է 344,5քմ մակերեսով ջերմոց` բավարար ապրանքային վիճակում: Ընդհանուր մեկնարկային արժեքը` 8.196.366դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված ԱՁ Գնել Սահրադյանի սնանկության գործով թիվ 2477604099430000 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Վեդի Թումանյան փողոց հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, 094 348664:

Հասցե` ՀՀ Արարատիմարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`